ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Քոչարյանի հաղթանակի դեպքում արցախյան հարցում այլ իրավիճակ կլինի. ռուս փորձագետ

Քոչարյանի հաղթանակի դեպքում արցախյան հարցում այլ իրավիճակ կլինի. ռուս փորձագետ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի բնակչության շրջանում սկսել է աջակցություն վայելել: Այս մասին ասել է «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը, գրում է Ria.ru-ն։

Նրա խոսքով՝ առաջիկա արտահերթ ընտրություններում նրա հաղթանակի դեպքում արցախյան հակամարտության կարգավորման հարցում իրավիճակը կփոխվի, սակայն անկախ ամեն ինչից, դրական դեր կունենան ռուս միջնորդներն ու խաղաղապահները:

«Եթե մի քանի ամիս առաջ Փաշինյանը միանշանակ հաղթում էր, ապա այժմ ակնհայտ է դառնում, որ աջակցություն ունի նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, որ ամեն ինչ կպարզվի քվեարկության արդյունքում, սակայն նա ունի հնարավորություններ: Եվ այդ ժամանակ կլինի լիովին այլ իրավիճակ նաև ղարաբաղյան կարգավորման հարցում: Սակայն ամեն դեպքում ռուսական միջնորդությունն ու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դրական դեր կխաղան, քանի որ կա դրությունը պահպանելու հարցում հետաքրքրվածություն»,- շեշտել է Պրիտչինը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: