կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեկ ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի կալանքի ժամկետը:

Նարեկ Մութաֆյանը նախաքննական մարմնի միջնորդությամբ պետք է կալանքի տակ մնար եւս 2 ամիս, սակայն դատարանը միջնորդությունը մասնակի է բավարարել:

Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր են տվել եւ այդ ամենը տեսանկարահանել:

  • Կիսվել: