երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ընթացիկ խնդիրները․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ

Քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ընթացիկ խնդիրները․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբիի հետ։
 
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆինլանդացի պաշտոնակցին՝ տարիների ընթացքում Հայաստանին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին առնչվող հարցեր՝ կարևորելով կայունության, խաղաղության և համագործակցության ամրապնդմանն ուղղված մոտեցումները։
 

  • Կիսվել: