ՔԿ նախագահից չեմ ստացել որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար. Բագրատ Սրբազան
«Շատ եմ ցավում, որ նման ընթացք են ստանում նիստերը։ Մեր շահագրգռվածությունն է, որ այս նիստերն արագ ընթանան»,-դատարանի դահլիճում հայտարարեց Սրբազան շարժման հիմնադիր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ներողություն խնդրեց հայրենակիցներից, որոնք ժամանակ են ծախսում, գալիս հասնում են դատարան, սակայն նիստերը նման ընթացք են ստանում։
«Շատ վատ եմ զգում, որ այս նիստերը հետաձգվում են կամ ընդմիջվում են տարբեր պատճառներով։ Շատ կխնդրեմ, որ մեր գործընթացն արագ ընթանա, որքան արագ, էնքան լավ։ Վերջում էլ ուզում եմ ամփոփել, ես մինչև այսօր Քննչական կոմիտեի ղեկավարից չստացա որևէ պատասխան իր կատարած անպատասխանատու հայտարարության համար։ Դրա փոխարեն երկու անգամ հրավիրվեցի Քննչական կոմիտե, բայց ոչ այդ հարցով»,-ասաց Բագրատ Սրբազանը։



