ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քաղաքական ճգնաժամ դուք եք ստեղծել Գյումրիում, հուշագիր ստորագրեցիք «Բալասանյան» դաշինքի հետ, հետո տապալեցիք քաղաքի կառավարումը. Կարեն Սիմոնյանը՝ իշխանությանը

Քաղաքական ճգնաժամ դուք եք ստեղծել Գյումրիում, հուշագիր ստորագրեցիք «Բալասանյան» դաշինքի հետ, հետո տապալեցիք քաղաքի կառավարումը. Կարեն Սիմոնյանը՝ իշխանությանը

Ընդդիմադիրներս մեր մասով պետք է զերծ մնանք անձնական ամբիցիաներից և լծվենք քաղաքի զարգացման ծրագրերը իրագործելուն: Այս մասին Գյումրու ավագանու նիստին հայտարարեց Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ իրենց օրինակով ցույց են տվել, որ իրենց պետք չեն պաշտոններ,  որ օգուտ բերեն քաղաքին, ապա անդրադարձավ երկու հարցի, որոնք բարձրացվում են իշխող ուժի կողմից:

Նա նշեց, որ առաջինն այն հարցն է, որ քաղաքական մեծամասնությունն ասում է, թե տարբեր խմբակցություններով առաջացնելու են ճգնաժամ քաղաքի կառավարման մեջ:

«Ուզում եմ փոխանցել իրենց՝ 2021-ից է քաղաքի ճգնաժամն առաջ եկել, երբ ամբողջ քաղաքի առաջ դաշինք կազմելով, հուշագիր ստորագրելով «Բալասանյան» դաշինքի հետ՝ տապալեցիք քաղաքի կառավարումը, տապալեցիք յուրաքանչյուր ծրագիր, կադրային քաղաքականություն:

Մյուսը հարցն այն է, որ տարբեր լինելով դուք ինչպե՞ս եք կարողանալու գործ անել: Ինչքան էլ տարբեր լինենք հաստատ երկրին դավաճանական մոտեցումների հարցում միասնական ենք և դեմ ենք նման պահվածքին, ամենակարևորը՝ Արցախը համարում ենք հայկական»,- ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: