Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սոչիում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները, հայտնում են Կրեմլից:
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Սոչիում տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով բանակցությունները։ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի բանակցություններից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել.


