հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Պшտերազմը գցեցին մեր գրպանն ու թռան, մտածում էինք՝ եթե գործել է «ռուսը կկանգնեցնի պшտերազմը» համակարգը, ձեռք չտանք. դա մեր քաղաքական ամոթն է. Սիմոնյան

Պшտերազմը գցեցին մեր գրպանն ու թռան, մտածում էինք՝ եթե գործել է «ռուսը կկանգնեցնի պшտերազմը» համակարգը, ձեռք չտանք. դա մեր քաղաքական ամոթն է. Սիմոնյան

Մեր իշխանության ամոթն այն է, որ կան մարդիկ, որոնք այսօր քաղաքական դաշտում թույլ չեն տալիս՝ ընդդիմություն ձևավորվի: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Մեր քաղաքական ամոթն այն է, որ մենք, 2018-ին գալով իշխանության՝ նույն տրամաբանության մեջ էինք ապրում ու մտածում Ղարաբաղի հետ կապված, և հավատում ու վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը գոյություն է ունեցել 30 տարի, այսինքն՝ կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնեցնի, և մենք կարող ենք ոչ մի բան չանել Ղարաբաղի համար: Այ, դա է մեր քաղաքական ամոթը, որովհետև մենք մտածում էինք, որ այդ քաղաքական համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռք չտանք: Բայց պատերազմը գցեցին մեր գրպանն ու գնացին:

Այո, ամոթ է, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խաբկանքը, սուտը գցեցին մեր գրպանն ու թռան»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ նախկին իշխանությունները շատ լավ գիտեին այդ ամենը դեռ Ապրիլյան պատերազմի ժամանակ:

«Այ, դա է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին ու հայ ժողովրդին վերաբերվել»,- նշեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: