երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Փոփոխությունը կարող է գալ միայն Սամվել Կարապետյանի ուժի տեսքով. Նարեկ Կարապետյան

Փոփոխությունը կարող է գալ միայն Սամվել Կարապետյանի ուժի տեսքով. Նարեկ Կարապետյան

Մենք տեսնում ենք, որ մասնագիտական փոփոխության ֆորմատով պետք է հանդես գանք, քաղաքական գործիչները պետք է չլինեն միայն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, պետք է անցած ճանապարհ ունենան, որպեսզի կարողանան հասկանան ոլորտները. հենց պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա էլ մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը։ Այս մասին, այսօր՝ մարտի 31–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով դաշինքով ընտրությունների գնալու իրենց որոշման մասին։

Հարցին՝ որտեղի՞ց վստահություն, որ Սամվել Կարապետյանը կկարողանա ընտրություններում հաղթել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց. «Մենք բոլորս հասարակության անբաժանելի մաս ենք և կարող ենք հասարակության տարբեր շերտերի հետ շփման արդյունքում գալ այդ եզրահանգման։ Երկրորդը, սոցհարցումները, երրորդը, հազար ու մի ուրիշ փաստեր ու ֆակտորներ, որոնք ազդում են դրա վրա։ Փոփոխությունը կարող է գալ միայն Կարապետյանի ուժի տեսքով, միակ այլընտրանքը այս պահին դա է։ Բոլորն էլ դա տեսնում են, ով ցանկություն չունի անգամ դա արձանագրել, արդեն տեսնում է, որ փոփոխությունը գալու է Կարապետյանի ուժով»։

Անդրադառնալով նրան, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կասկածի տակ է դրել իր հայտարարությունը, որ «Ուժեղ Հայաստանը» վարչապետի պաշտոնում քվեարկելու է միայն Սամվել Կարապետյանի օգտին, և պատրաստ է ընդունել առաջարկվող «գրազը», Նարեկ Կարապետյանն ասաց. ««Մենք սպասում ենք, հուսով ենք ևս մի չստացված խոստում չի լինի իրենց կողմից և մենք կտեսնենք մեր նորահայտ պետական այրերի ունեցվածքը, մեր ժողովրդի կարիքները հոգալու ճանապարհին»։

  • Կիսվել: