ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պետք է նոր բանաձև գտնել․ վարչապետը հադիպել է սպանված զինծառայողների ծնողներին

Պետք է նոր բանաձև գտնել․ վարչապետը հադիպել է սպանված զինծառայողների ծնողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` մարտի 8-ին, Կառավարությունում հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ:

Փաշինյանն իր խոսքում նշեց, որ իր համար շատ մեծ ցավ է, երբ տեսնում է, որ նրանք որոշակի պարբերականությամբ կառավարության կամ որևէ գերատեսչության առաջ բողոքի ակցիա են իրականացնում:Վարչապետը նախ շնորհավորեց զոհված զինծառայողների մայրերին մարտի 8-ի առիթով, եւ նշեց, որ այսօր հանդիպման առիթը այլ է:

«Երբ դուք ստիպված եք լինում Կառավարության եւ տարբեր գերատեսչությունների առջեւ ակցիաներ կազմակերպել , ինձ համար ամեն անգամ շատ մեծ ցավ է, եւ կարծում եմ մեր հանրապետության եւ ժողովրդի համար էլ է մեծ ցավ եւ մենք պետք է հասկանանք, որ չի կարող այսպես լինել տարիներ շարունակ եւ այստեղ պետք է լուծում գտնենք»,-ասաց նա ծնողներին:

Ըստ վարչապետի՝ ստեղծված իրավիճակը խնդիր է պետության, կառավարության, ԶՈՒ-ի, իրավապահ համակարգի համար և նշեց, որ մայրերին հրավիրել է լուծման տարբերակներ առաջարկելու, քանի որ նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորված  բանաձևը չաշխատեց: «Պետք է նոր բանաձև գտնել, բայց պետք է պայմանավորվել, որ բոլորը պետք է ընդունեն ճշմարտությունը՝ անկախ նրանից թե ինչպիսին է այն»,- ասաց նա։

Նա նաև ասաց, որ  պետք է համաձայնության գան ճշմարտության հասնելու եղանակի շուրջ։

«Մենք՝ բոլորս պետք է առերեսվենք այդ ճշմարտության հետ, ես այսօր հետևյալ խնդիրն եմ դնում, այս ամենի արդյունքում դուք պետք է դադարեցնենք ձեր ակցիաները՝ ոչ թե նրա համար, որ ուղղակի դադարեցնենք, այլ նրա արդյունքում, որ մենք պետք է համաձայնության գանք ճշմարտության հասնելու եղանակների շուրջ, եթե համաձայնության չգանք, բնականաբար դուք կշարունակեք»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: