Պայքա՜ր, պայքա՜ր. Օպերայի շենքի հարակից տարածքում ցուցարարները դեռ շարունակում են ակցիան (ուղիղ)
Բագրատ Սրբազանը և երթի մասնակիցները շարունակում են մնալ Օպերայի հարակից տարածքում՝ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացել է Օպերայի շենքից, որտեղ անցկացվում էր EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառում:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Օպերայի շենքից շարասյան հեռանալուց հետոոստիկանական ուժերը շարունակում են շրջափակած պահել Օպերայի հարակից տարածքը:
Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում անցկացվում էր միջոցառում, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի էր ունենում բողոքի ակցիա՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: