ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
«Փաստ»․ Վանեցյանի կուսակցության ստեղծման  աշխատանքներն ավարտվել են․ Ե՞րբ կկայանա հիմնադիր համագումարը

«Փաստ»․ Վանեցյանի կուսակցության ստեղծման աշխատանքներն ավարտվել են․ Ե՞րբ կկայանա հիմնադիր համագումարը

«Փաստ» թերթը գրում է. «Դեռեւս փետրվարի 5-ին տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին: 

«Փաստ» թերթի տեղեկություններով, կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները փաստացի ավարտվել են, պատրաստ է ընդհանուր կառուցվածքը: Սակայն կուսակցության համագումարը հետաձգվել է՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի ու մեր երկրում հայտարարված արտակարգ դրության հետ:

Այդուամենայնիվ, ըստ մեր աղբյուրների, Վանեցյանը շարունակում է ակտիվորեն զբաղվել կուսակցաշինության գործերով, եւ, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված վտանգները հաղթահարելուն պես կկայանա կուսակցության հիմնադիր համագումարը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: