հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Հայաստանում ռուսական ռազմաբազան դուրս բերելու որևէ ազդակ Երևանից չենք ստացել. Զախարովա

Հայաստանում ռուսական ռազմաբազան դուրս բերելու որևէ ազդակ Երևանից չենք ստացել. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին պաշտոնական Երևանի կողմից որևէ ազդակ չեն ստացել։ 

Անդրադառնալով թեմային՝ Զախարովան նշել է, որ նման հարց երկու երկրների պաշտոնական օրակարգում չկա։ «Երևանում հասկանում են, որ ռուսական ռազմական ներկայությունը կարևոր անվտանգային տարր է տարածաշրջանում՝ Հայաստանում և ողջ Հարավային Կովկասում։ Ռազմաբազայի տեղակայման գործառույթը սահմանված է համապատասխան երկկողմ փաստաթղթերով Հայաստանի և Ռուսաստանի միջև, և այդ հարցը երբևէ որևէ մեկի կողմից չի դրվել Ադրբեջանի հետ հարաբերությունների ֆոնին»,- ասել է Զախարովան և հիշեցրել, որ ընթացիկ տարվա մարտին նշվել է այդ համաձայնագրի 30-ամյակը։ 

 

  • Կիսվել: