հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Փաշինյանը ողջունեց ԵԱՏՄ գագաթնաժողովի մասնակիցներին

Փաշինյանը ողջունեց ԵԱՏՄ գագաթնաժողովի մասնակիցներին

Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը:

Դիմելով մասնակիցներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ-ում նախագահող և հյուրընկալող երկրի ղեկավար հայտարարեց, որ Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է:

«Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է: Մենք շատ ուրախ ենք հնարավորությամբ՝ ընդունել բարձրաստիճան հյուրերին Երևանում, անցկացնել մեր կազմակերպության Բարձրագույն մարմնի նիստը և դրանով իսկ խթան հանդիսանալ մեր ինտեգրացիոն գործընթացի խորացման համար: Ինչպես բազմիցս նշել եմ՝ մենք միտված ենք ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ աշխատանքի»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, այս նիստը կարևոր է նաև այն առումով, որ դրան մասնակցելու են երկու  երկրների՝ Իրանի և Սինգապուրի առաջնորդները, որոնց հետ տարվում են ազատ առևտրի ռեժիմ սահմանելու ուղղությամբ աշխատանքներ:

ՀՀ վարչապետն իր ելույթի վերջում արդյունավետ աշխատանք մաղթեց նիստի մասնակիցներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: