ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31)։

Նշենք, որ COP31-ը մեկնարկել է նոյեմբերի 9-ին և կտևի մինչև նոյեմբերի 20-ը։ Համաժողովի շրջանակում նոյեմբերի 11-12-ին նախատեսված է պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի և միջազգային համագործակցության հարցերը։

  • Կիսվել: