ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը մեկ գործի շուրջ․ Լևոն Զուրաբյան

Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը մեկ գործի շուրջ․ Լևոն Զուրաբյան

Ընդդիմադիր ուժերի միավորումը կապված է Անկախության հռչակագրի դրույթների պաշտպանության հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի համախմբման կոչին միացած ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ ամիսներ շարունակ խոսել են Անկախության հռչակագրին հղումը պահպանելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ դրա պաշտպանությունը Հայաստանի իրավաքաղաքական հիմքերի պահպանման հարց է։

Ըստ Զուրաբյանի՝ նախկինում տարաձայնություններ ունեցող ընդդիմադիր ուժերն այսօր միավորվել են, քանի որ, իր գնահատմամբ, վտանգված է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։

«Նիկոլ Փաշինյանը ևս մեկ աննախադեպ գործ արեց․ իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ։ Այդ գործի շրջանակում պետք է դիմադրել Հայաստանի ինքնիշխանության կորստին»,-ասել է նա:

  • Կիսվել: