Փաշինյանը կմեկնի Ղազախստան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20–21-ին երկօրյա պետական այցով կլինի Ղազախստանում, որտեղ սպասվում է նրա և նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը։


