ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Փաշինյանը Կիրանցում ծանոթացել է սահմանազատումից հետո ստեղծված ենթակառուցվածքներին

Փաշինյանը Կիրանցում ծանոթացել է սահմանազատումից հետո ստեղծված ենթակառուցվածքներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ  այցելել է Կիրանց: Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները,  ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:

Աշխատաժողովի մասնակիցները եղել են Կիրանցի հիմնական դպրոցում, որը կառուցվել է Կառավարության  «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, ծանոթացել են նաև Կառավարության ֆինանսավորմամբ 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է, որ Կիրանցում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության՝ 16 մլն ծրագրի շրջանակում  մի քանի տասնյակ տներ են կառուցվում։

  • Կիսվել: