երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգությունից։

Մեր մտքերն ու ցավակցություններ ենք հայտնում զոհերին, նրանց ընտանիքներին»,-իր թվիթերյան էջում գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։ Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, ևս 205 մարդ վնասվածքներ են ստացել։ Վրաերթը որակվել է որպես «ահաբեկչական հարձակում»:

 

 

  • Կիսվել: