հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Փաշինյանն ու իր կառավարությունը բացարձակ առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Փաշինյանն ու իր կառավարությունը բացարձակ առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Առհասարկ, ինձ ոգևորում են հաջողությունները բոլոր բնագավառներում. հիմա ոգևորում է այն, որ մենք կամաց-կամաց արթնացնում ենք հայ ժողովրդին, ժողովուրդը ոգևորված է, զգում է, որ մենք շուտով փոփոխություններ ենք բերելու: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ Ցեղասպանության ճանաչման հարցը փակել՝ Կարապետյանը նշել է. «Ինչքան քիչ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության վրա, դրանից հայ ժողովուրդը ավելի շատ օգուտներ է ունենալու, Փաշինյանն ու իր կառավարությունը բացարձակ առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ, ում պետք էր հարգել Ցեղասպանության փաստը, որ կուսակցություններին պետք էր, նրանք ցույց տվեցին իրենց հայրենասիրությունը»:

 

  • Կիսվել: