հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Փաշինյանն ասում է՝ երբեք այսքան ապահով չի եղել Կիրանցը, ուրեմն թող սահմանը բերի Երևանով անցկացնի. Խաչատրյան

Փաշինյանն ասում է՝ երբեք այսքան ապահով չի եղել Կիրանցը, ուրեմն թող սահմանը բերի Երևանով անցկացնի. Խաչատրյան

Սահամանազատում ու սահմանագծումը պետք է արվի ամբողջ պարագծով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին:

 «Որովհետև Ադրբեջանը Հայաստանին կարող է պարտադրել ինչ-որ զիջում ինչ-որ հատվածում՝ խոստանալով համարժեք զիջման գնալ մեկ այլ հատվածով: Եթե կան վիճելի հատվածներ, դրանք պետք է առանձնացվեն, և դրանց անդրադարձ արվի վերջում: Այնպես, ինչպես առաջարկում է ԵԱՀԿ քարտուղարության կողմից 2017 թվականին մշակված փաստաթուղթը, որի վրա, ի դեպ, այս փաստաթուղթը նույնպես հղում է անում, բայց դրան կոչում են սահմանի օպտիմալացում, ինչը ճիշտ բան է»,- նշեց Խաչատրյանը:

Պատգամավորը նկատեց՝ եթե վարչական սահմանը Խորհրդային Միության ժամանակ անցնում էր, ենթադրենք, ինչ-որ ծառի տակով, հետո այդ ծառի տակ այդ երկիրը դպրոց է կառուցել, ապա պետք է մի քիչ հեռու տանել սահմանը։

«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ սկզբունքով չառաջնորդվեց Հայաստանը, երբ վերարատադրում էր Կիրանցում: Սահմանը դպրոցից մի քանի մետր է հեռու, իսկ Փաշինյանը գնում, ասում է՝ երբեք ավելի ապահով չի եղել: Իր տրամաբանությամբ որ առաջնորդվենք՝ թուրքերն ինչքան մոտ, այնքան լա՞վ: Սահմանը բեր Երևանով անցկացրու, տեսեք՝ ինչքան ապահով կլինի», - նշեց Խաչատրյանը:

  • Կիսվել: