շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Փաշինյանն Արցախի հանձնումը փաթեթավորված կերպով մարսեց, որովհետև դուք ընդդիմություն եք․ Պետրոսյան (տեսանյութ)

Փաշինյանն Արցախի հանձնումը փաթեթավորված կերպով մարսեց, որովհետև դուք ընդդիմություն եք․ Պետրոսյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն Արցախի հանձնումը փաթեթավորված կերպով մարսեց, որովհետև դուք ընդդիմություն եք․ Սյունիքը հանձնի, շատ հանգիստ մարսելու է, քանի դուք ընդդիմություն եք։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, նշց. «Որտե՞ղ է երևում ընդդիմության վճռականությունը։ Այս ընդդիմությունն իրեն տնտեսապես, ֆինանսապես ե՞րբ էր ավելի լավ զգացել, քան հիմա։ Սա իրանց երազած իշխանությունն է։ Այս պրոցեսի մեջ միակ խնդիրը, որ լուծում են, ընդդիմադիր դաշտում առաջին տեղը զբաղեցնելն է։

Պայքարել միայն Նիկոլ Փաշինյանի դեմ՝ դա նույնն է, ինչ պայքարել շողքի դեմ՝ շողք գցողների հետ միասին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: