Փաշինյանի հետ հանդիպած հոգեւորականները նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջ են հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպած բարձրաստիճան հոգեւորականներն այժմ էլ Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջելու վերաբերյալ ստորագարահավաք են կազմակերպել։
«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջ
«Միանում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջին»,– ասվում է պահանջի մեջ։
Պահանջը հրապարակվել է Barenorogum.am կայքում, որը բացվել է օրեր առաջ, գրում է news.am-ը:


