շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Փաշինյանի հերթական կեղծ ու մանիպուլյատիվ թեզը․ Գրիգորյան

Փաշինյանի հերթական կեղծ ու մանիպուլյատիվ թեզը․ Գրիգորյան

Փաշինյանի հերթական կեղծ ու մանիպուլյատիվ թեզը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Հայկ Գրիգորյանը․
 

««1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Փաստը մնում է այն, որ 1994-ից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներկայացրած մի շարք առաջարկներ ենթադրել են` Լեռնային Ղարաբաղի դե յուրե անջատումը Ադրբեջանից՝ Հայաստանին միացման կամ ռեֆերենդումի միջոցով կամ Կարգավիճակի հարցը թողել են անորոշ ապագային։ Այսինքն` ասել, թե բանակցային գործընթացը եղել է միայն ԼՂ Ադրբեջանի կազմ վերադարձնելը, կատարյալ սուտ է»։

  • Կիսվել: