Պարոն Թրամփն այժմ մեռած ձիու հեծյալ է. Իրանի դեսպան
Մեզ համար ակնհայտ է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին այս պատերազմում, և ԱՄՆ նախագահի սպառնալիքները ցույց են տալիս, որ թշնամիները պարտության եզրին են, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Պարոն Թրամփը հիմա նստած է մեռած ձիու վրա։ Հիմարություն է կրկնել նույն սխալները և սպասել այլ արդյունքի», - նշեց դեսպանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում հայտարարել էր, որ Թեհրանի բոլոր բնակիչները պետք է անհապաղ տարհանվեն։
«Իրանը պետք է ստորագրեր այս համաձայնագիրը, որը ես նրանց հրամայեցի ստորագրել։ Ի՜նչ ամոթ, քանի՞ ավելորդ մահ։ Պարզ ասած՝ ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ։ Ես սա ասել եմ անվերջ։ Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից», - ասվում է Թրամփի TruthSocial-ի գրառման մեջ։