երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Որոշ քաղաքացիներ փորձում են քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցում․ Անահիտ Ավանեսյան

Որոշ քաղաքացիներ փորձում են քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցում․ Անահիտ Ավանեսյան

«Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, պատարագը մատուցվում է և ուղղված է Աստծուն, Հիսուս Քրիստոսին և ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Անվտանգության միջոցառումների առումով չեմ կարող պատասխանել, այո, գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ, մինչ այդ այցելությունները։ Չեմ կարծում, որ այստեղ որևէ խնդիր կա»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի սահմանափակվում հավատացյալների՝ պատարագին մասնակցելու իրավունքը, երբ Փաշինյանի այցից առաջ կնիքվում են եկեղեցիները ։

Արձագանքելով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի ներկայության ժամանակ սահմանափակվում է սովորական քաղաքացիների մասնակցությունը պատարագներին, շատերը չեն կարողանում մտնել եկեղեց, իսկ մի մասին էլ Կաթողիկոսի անունը տալու համար դուրս են հրավիրում այնտեղից՝ առողջապահության նախարարն ասաց. «Որոշ քաղաքացիներ փորձում են քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցում, ինչը նաև պատարագը շեղելու և դրանից հայացքները տանելուն է ուղղված։ Կարծում եմ, որ այս սադրիչ գործողությունները հաճելի չեն, բայց նաև, ըստ էության իշխանությունը շատ տոլեռանտ է վերաբերվում այս ամեն ինչին և  մեր քաղաքացիների ոչ մի իրավունք չի խափանվում, այլ հակառակը՝ քաղաքացիների  վերաբերմունքն է փոխվում, երբ մի կին ասում էր 75 տարվա մեջ առաջին անգամ է գալիս եկեղեցի»։

Անդրադառնալով Փաշինյանի հետ համագործակցող Նավասարդ Կճոյանի և մյուս արքեպիսկոպոսների՝ ընտանիք ու Բենտլի մակնիշի մեքենաներ ունենալու փաստին՝ Ավանեսյանը հայտնեց, որ Կոճոյանը որոշակիորեն զղջացելէ, բայց չպարզաբանեց, թե եկեղեցականն այդ մեղքերում ինչպես է զղջացել։

  • Կիսվել: