կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ՔՊ-ականը պնդում է, որ Աղազարյանի «մեսենջեր»-ը չեն կարդացել

ՔՊ-ականը պնդում է, որ Աղազարյանի «մեսենջեր»-ը չեն կարդացել

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը պնդում է, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսի հետ կապված դեպքով որևէ օրենք չի խախտվել։

«Ամեն բան տեղի է ունեցել դատական թույլտվությունների շրջանակներում, որևէ մեկի իրավունքը չի խախտվել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ չի քննարկվել Աղազարյանի «մեսենջերի» պարունակությունը, մարդու անձնական  կյանքը։

«Քննարկվել է տեղի ունեցած արտահոսքերի գործընթացը, քննարկվել է բարոյական նորմերի կոպտագույն խախտման ու դրանով պայմանավորված նաև պետական անվտանգությանը վերաբերող հարց, այսքանը», - ասաց նա։

ՔՊ խմբակցության քարտուղարն ընդգծեց՝ տրամաբանությունը, որ բացել ու կարդացել են Աղազարյանի նամակները՝ ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։

  • Կիսվել: