Ոչ մի սեպ չի կարող լինել իմ և Եկեղեցու միջև. Բագրատ Սրբազան
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վեհափառ Հայարապետին Մայր տաճարի վերաօծման առիթով: Այս մասին այսօր հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե փորձում են սեպ խրել իր և եկեղեցու միջև:
Նա, մասնավորապես, նշեց. «Այն չափազանց դժվար գործ էր և բազմաթիվ անգամ ասվել է՝ հարյուրավոր տարիների վրա տարածված այլևս: Ամենամեծ խոնարհումով եմ ուզում իմ ու բազմաթիվ հավատացյալների անունից շնորհակալություն հայտնել, որովհետև մեզ համար համազգային, հոգևոր իմաստով կարևորագույն իրադարձություն է տեղի ունեցել և դա տեղի է ունեցել Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ և գլխավորությամբ»,- ասաց նա:
Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ մեր եկեղեցու խոնարհ զավակն է: Նա հավելեց. «Ապրում եմ այն սկզբունքներով և արժեքներով, ինչ որ մեր Սուրբ Եկեղեցին թելադրում է և, բնականաբար, ոչ մի սեպ էլ չի կարող լինել: Զավակին պետք չէ հրավիրտոմս իր եկեղեցի գնալու համար: Իմ որոշումն է եղել մեկուսանալը, ես միշտ էլ մասնակից եմ, միշտ էլ ներկա եմ բոլոր առումներով»: