շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
«Ոչ»-ի թիկունքում Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են. Արամ Սարգսյանը՝ Քաջարանում

«Ոչ»-ի թիկունքում Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են. Արամ Սարգսյանը՝ Քաջարանում

Այս հանրաքվեն 2018-ի հեղափոխության պարզ շարունակությունն է։ Այս մասին իր ելույթում նշեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նշենք, որ «Այո»-ի քարոզարշավն այս պահին ընթանում է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում:

«Դուք եք այսօրվա իշխանության տերը, ձեր կամքը հարցնելուց ավելի իրավական բան չկա։ Ժողովուրդ ջան, ես չեմ հասկանում, ովքեր են կանգնած «Ոչ»-ի թիկունքում։ Ինչքան մտածում եմ, ինձ համար պարզ է դառնում որ այդ «Ոչ»-ի դեմքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Եթե սխալվում եմ, թող նրանք ասեն որ իրենք «Ոչ» չեն, իրենք «Այո» են։ Օրենքը ժողովրդի համար է, հանրաքվեին այո ասելով դուք ձեր կյանքը հաստատ ավելի լավն եք դարձնելու։ Ես այո եմ ասելու իմ երեխաների, եղբորս երեխաների համար»,- իր ելույթում ասաց Սարգսյանը։

  • Կիսվել: