Ո՞վ կնշանակվի Արմեն Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ հայտարարեց, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ չունի Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։
«Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել, պարզապես հոգնած էր»,- ասաց նա։
Սակայն Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում եւ ասֆալտին փռած՝ բերման ենթարկել հայտնի գործարարին, որ Փաշինյանի սիրտը հովանա, ինչպես ինքն է ասում ձեռքը շփելով կրծքավանդակին, ասի «խվաաայ», եւ մյուսներն էլ դաս քաղեն։ Ավելին, մեր տեղեկություններով, Աբազյանն աշխատանքից ազատվել է հենց գիշերը, երբ ԱԱԾ-ն չի կատարել կարգադրությունը, պարզապես հրամանը հրապարակվեց վաղ առավոտյան։