շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում։ Սպասեք մեզ ամենուր: Այս մասին ասված է «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին կից արված հրապարակման մեջ:

Շարժումը հայտնում է իրազեկման արշավի մեկնարկի մասին։

Հիշեցնենք, որ այսօր Շարժումը հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում, որի միջոցով լայն հանրությանը կներկայացվեն «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։ 

«Այսօր տրվել է արշավի մեկնարկը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները մեծ ավտոբուսով շրջելու են Հայաստանով ու ներկայցնեն տնտեսական փոփոխությունների ծրագիրը։ Ավտոբուսի վրա պատկերված են Սամվել Կարապետյանի լուսանկարն ու տնտեսական ծրագրի կետերը։ Դրանցից առաջինը 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է` հատկապես մարզերում»,-ասված է «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում: 

  • Կիսվել: