չորեքշաբթի, հոկտեմբեր 7
7 / 10 / 2026
Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է

Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է

Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նա ձերբակալվել է։ Այս մասին  հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք՝ «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե: Դանիելյանը գործը կապել էր Ադրբեջանի կողմից իր հասցեին հնչող սպառնալիքների և իր նախկին հայտարարությունների տարածման հետ՝ պնդելով, որ իր նկատմամբ քրեական վարույթը Բաքվից տրված հանձնարարականի հետևանք է։

  • Կիսվել: