Նման պարագայում մենք պլաններ ունենք․ Ալեն Սիմոնյանը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների գործողությունների մասին
Իմ ունեցած տեղեկություններով՝ այս պահին իրավիճակն այնպիսին է, որ իրանահայերը չեն տեղափոխվում Հայաստան։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Իրանի հայերի՝ երկիր տեղափոխվելու հնարավորության մասին:
«Այս պահի դրությամբ ես տեղեկություն չունեմ, թե նման վտանգ կամ միտում կա։ Նման միտում չկար նաև 2025 թվականի հունիսին Իսրայելի ու Իրանի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ։ Բնականաբար, նման պարագայում մենք պլաններ ունենք, սակայն այս պահին նման հոսք չի եղել և չկա», - հավելել է Սիմոնյանը։


