շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Նման օրակարգ չկա. ՔՊ խմբակցության ղեկավարը՝ Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին

Նման օրակարգ չկա. ՔՊ խմբակցության ղեկավարը՝ Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը:

«Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել ՔՊ-ում»,- նշեց խմբակցության ղեկավարը։

Անդրանիկ Քոչարյանը ևս լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդպիսի քննարկման մասին տեղեկություն չունի։

  • Կիսվել: