շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով և չի մասնակցի ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով և չի մասնակցի ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը կրկին վարակվել է կորոնավիրուսով և չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: 

«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: 

Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: 

Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: 

Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը;

  • Կիսվել: