երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն է անելու․ Տիգրան Ավինյան

Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն է անելու․ Տիգրան Ավինյան


Փոխվարչապետն իր խոսքում նաև ասաց, որ շուտով Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու Ռապիդ  թեստեր, որոնք կարճ ժամակետում՝ 15 րոպեի ընթացքում հնարավորություն են տալու հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը։

«Այս թեստերը իրականացվելու են մեր անցակետերում»,- տեղեկացրեց նա։

Նա նաև հավելեց, որ ծառայությունների ոլորտում էական ազդեցություն է ունեցել համաճարակի տարածումը։ "Կարճ ժամկետում կունենանք ծրագիր, որով կկանխարգելենք բացասական երևույթները",- նշեց Ավինյանը։ 

Ձոխվարչապետը տեղեկացրեց, որ պետական գերատեսչություներին հանձնարարվել է դիտարկել աշխատակիցների մի մասին՝ աշխատանքը կազմակերպել հեռահար տարբերակով։

"Խոսքը հիմնականում 60-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների մասին էր։ Վաղը այդ որոշման մեջ կավելացվեն նաև նոր խմբեր՝ հղի կանայք և բազմազավակ մայրերը։ Հեռահար աշխատանքի կազմակերպումը նաև հնարավոր է իրականացնել մասնավոր ոլորտում և գործատուներին նույնպես  հորդորում եմ դիմել այդ քայլին։ Որքան նվազ լինեն մարդկային շփումները, այնքան հնարավոր կլինի կանխարգելել վարակի տարածումը",- եղրափակեց փոխվարչապետը։

  • Կիսվել: