ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակը

Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակը

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:

Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին շնորհավորել է բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաեւ գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին եւ ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: