շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատարին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության փոխվարչապետ, նախագահի պաշտոնակատար Չոյ Սան Մոկին՝ Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Կորեայի Հանրապետության Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը բազմաթիվ  մարդկանց կյանքեր է խլել։

Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

  • Կիսվել: