Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը տևել է մեկ ժամ
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են՝ ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Այն տևել է մոտ մեկ ժամ։
Բանակցություններին ներկա են եղել նաև երկու երկրների ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Արարատ Միրզոյանը: