հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Շվեդիայի Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի ներկայացուցիչներին են ներկայացվել ՀՀ պետական կառավարման մարմիններում ընթացող բարեփոխումները

Շվեդիայի Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի ներկայացուցիչներին են ներկայացվել ՀՀ պետական կառավարման մարմիններում ընթացող բարեփոխումները

Սեպտեմբերի 3-ին Շվեդիայի Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԱԳ նախարարությունում:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը և ՀՀ պետական գերատեսչությունների գլխավոր քարտուղարները: ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը  ներկայացրել են ՀՀ պետական կառավարման մարմիններում ընթացող բարեփոխումները, դրանց նպատակները և առկա խնդիրները:

Քննարկումների ընթացքում դիտարկվել են համագործակցության հեռանկարները և Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի կողմից աջակցության հնարավորությունները՝ միտված պետական կառավարման մարմինների ընթացիկ բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև ժողովրդավարական կառավարման ոլորտում կարողությունների զարգացմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հետագա փոխգործակցության խորացման նպատակով:

  • Կիսվել: