ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Նամակում փողոցային բառեր են օգտագործվել». Արմեն Փամբուխչյանը՝ Մանուկյանին

«Նամակում փողոցային բառեր են օգտագործվել». Արմեն Փամբուխչյանը՝ Մանուկյանին

«Երևանի ավագանու դահլիճում պիտի հարգանք լինի միմյանց ու ժողովրդի նկատմամբ»․ նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն՝ արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ելույթին։ 

«Ձեր՝ փողկապով չգալը անարգանք է ոչ թե մեր, այլ ժողովրդի նկատմամբ։ Եթե ok եք դրա հետ, ինչ ասեմ»,- ասաց Գրիգորյանը։ 

Նշենք, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը մինչ այդ իր ելույթում նշել էր, որ փողկապով չի գալիս նիստերին, քանի որ չի հարգում քաղաքային իշխանություններին. 

«Առաջ փողկապով էի գալիս՝ հարգում էի ինստիտուտը, բայց երբ նամակ ես գրում քաղաքապետարանին, ու քաղաքապետարանը բառի ուղիղ իմաստով իրեն ձեռ ա առնում, նամակներին չի պատասխանում, հասկանում ես, որ դրանից հետո նույնիսկ սպորտային հագուստով կարելի է գալ էստեղ, որովհետև էդ մարդիկ են ստիպում, որ հարգանքը մեռնի իրենց նկատմամբ»,- նշեl է Մանուկյանը։ 

Նրան արձագանքեց նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը. 

«Նամակի բովանդակությունը կարևոր է։ Եթե ընտրված ավագանու անդամի նամակի տեքստում «կռուտիտ» կամ որոշակի այլ փողոցային բառեր են օգտագործվում, անարգանքն սկսվում է այդտեղից՝ դիմումատուից, և այդ նամակները արդարացիորեն չունեն պատասխան»։

  • Կիսվել: