շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Նախընտրական փուլում կաշխատենք, որ հերթական հաջողությունն ունենանք. Հարությունյանը՝ ՔՊ-ի ցածր վարկանիշի մասին

Նախընտրական փուլում կաշխատենք, որ հերթական հաջողությունն ունենանք. Հարությունյանը՝ ՔՊ-ի ցածր վարկանիշի մասին

Ընտրություններից ընտրություններ ընկած հատվածում, հատկապես մեջտեղներում քաղաքական գործընթացների եւ քաղաքական ուժերի նկատմամբ հետաքրքրությունը այդքան մեծ չի լինում, հետաքրքրությունը մեծանում է մինչև ընտրություններ ընկած ժամանակահատվածում և նախընտրական փուլում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ի վարկանիշը կտրուկ նվազել է:

«Մենք այդ ակտիվությունը կտեսնենք: Դուք նշեցիք, որ ՔՊ-ի վարկանիշը անգամներով ավել է մյուս ուժերից, իհարկե, կա մեծ սեգմենտ, որը չկողմնորոշված է կամ քաղաքական ուժերին վստահության հետ կապված հարցեր է տալիս: Մենք կփորձենք նախընտրական փուլում աշխատել, որպեսզի հերթական հաջողությունն ունենանք: Այդ 61 տոկոս չվստահողների հետ կարելի է աշխատել»:

  • Կիսվել: