ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Նախագահի գլխավորությամբ խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում. քննարկվել են մարզի և Գյումրու զարգացման ծրագրերը

Նախագահի գլխավորությամբ խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում. քննարկվել են մարզի և Գյումրու զարգացման ծրագրերը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ։
 
 
Քննարկվել են Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված հաջորդ տարվա ծրագրերը։
 
Շիրակի մարզպետի կողմից առաջարկ է արվել համատեղ աշխատանքով կյանքի կոչել Գյումրու պատկերասրահի և համերգասրահի ծրագիրը։

 

  • Կիսվել: