շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Մտացածին հայտարարություններ». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մասին

«Մտացածին հայտարարություններ». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Բաքվում հայերի ջարդերի մասին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը։

«Հայաստանի ԱԳՆ-ն «զբաղվում է մտացածին հայտարարությունների տարածմամբ (չակերտենրը-խմբ.)»,-նշել են Ադրբեջանի արտգործնախարարությունից:

Նաև հավելել են, որ Հայաստանն իբրև թե Ադրբեջանի դեմ «էթնիկ ատելության և անհանդուրժողականության համակարգված քաղաքականություն» է վարում:

«Էթնիկ զտումների և զանգվածային սպանությունների քաղաքականությունը բնորոշ է հենց Հայաստանին և հայերին»,-ասված է այդ երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ:

  • Կիսվել: