Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները զարգանում են, և առևտրաշրջանառությունը բարելավվել է. Պուտին
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
՛՛Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները զարգանում են, և առևտրաշրջանառությունը բարելավվել է՛՛,-երկկողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը խոստումնալից ծրագրեր ունեն էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության համար։
Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառումն անցկացվել է Էրմիտաժ թանգարանային համալիրում:


