Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին. Կոպիրկին
Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին և առաջարկում է դրա ստորագրման արարողությունը կազմակերպել ռուսական հարթակում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
՛՛Պատրաստ ենք նպաստել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և հումանիտար խնդիրների լուծմանը՛՛,-ասել է նա։