երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Մոսկվան կոչ է արել Երևանին և Բաքվին զերծ մնալ էսկալացիայի տանող գործողություններից

Մոսկվան կոչ է արել Երևանին և Բաքվին զերծ մնալ էսկալացիայի տանող գործողություններից

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացել է, Մոսկվան կոչ է անում երկու կողմերին զերծ մնալ լարվածության սրման տանող գործողություններից։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավոք, մայիսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանին երկու կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են եղել: Իրավիճակն այժմ կայունացել է, կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից»,- ասել է նա:

Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը գտնում է, որ բոլոր վիճելի հարցերի լուծումը պետք է տեղի ունենա քաղաքական և դիվանագիտական ոլորտում և դիվանագիտական մեթոդներով։

«Մենք մտադիր ենք ամեն կերպ նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ»,- հավելել է դիվանագետը։

  • Կիսվել: