Միրզոյանը վստահեցնում է՝ գործադրում են բոլոր ջանքերը՝ ՀՀ-ում արդյունավետ COP17 համաժողով անցկացնելու ուղղությամբ
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով համաժողովին (UNOC3):
«Լեռներից մինչև օվկիանոսներ, Հայաստանից մինչև Արգենտինա, ուրախ եմ մասնակցել UNOC3-ին՝ Հայաստանի նախագահի պատվիրակության կազմում»,- գրել է Հայաստանի արտգործնախարարը X-ի իր էջում:
«UNOC3-ը կարևոր միջոցառում էր, քանի որ միջազգային գործընկերների վստահության և աջակցության շնորհիվ մենք բոլոր ջանքերը գործադրեցինք շատ հաջող և արդյունավետ COP17 համաժողով անցկացնելու ուղղությամբ»,- հավելել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Նիցցայում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ինքը և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել են Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին։