չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և TRIPP-ի ուղղությամբ աշխատանքները

Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և TRIPP-ի ուղղությամբ աշխատանքները

Էստոնիայի արտգործնախարարի հետ քննարկել ենք տարածաշրջանային հարցեր: Կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համար: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Քննարկել ենք ընդհանուր այս օրերին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները, Արևելյան Եվրոպան, խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, և միևնույն ժամանակ փորձել ենք մտքեր փոխանակել հնարավոր լուծումների ուղղությամբ»,-ասաց նա:

Միրզոյանը էստոնացի գործընկերոջն է ներկայացրել նաև վերջին իրադարձությունների մանրամասները՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում, ենթակառուցվածքների ապաշրջափակում, TRIPP նախագիծ և դրա ուղղությամբ շարունակական աշխատանքները:

«Ուզում եմ խորապես շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ անկեղծ երկխոսության համար մեր մարտահրավերներն ամբողջապես, խորապես ըմբռնելու համար, արժեքները կիսելու համար և ընկերության համար»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով Էստոնիայի նախարարին:

  • Կիսվել: