Միխեիլ Կավելաշվիլին Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Վրաստան
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Վրաստան։
Վրաստան այցելելու հրավերի մասին Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ընթացքում։
«Մեծարգո պարոն նախագահ, իմ թանկագին գործընկեր, թույլ տվեք ևս մեկ անգամ արտահայտել իմ անկեղծ երախտագիտությունը Ձեր առանձնահատուկ ջերմ հյուրընկալության համար, և, օգտվելով այս եզակի հնարավորությունից, ցանկանում եմ հրավիրել Ձեզ պաշտոնական այցով Վրաստան՝ Ձեզ համար ժամանակ»,- եզրափակել է Միխեիլ Կավելաշվիլին։