երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Միջազգային հանրությունն Ադրբեջանին արդեն ընկալում է որպես կառուցողական, Հայաստանին` հակառակը. Արտակ Զաքարյան

Միջազգային հանրությունն Ադրբեջանին արդեն ընկալում է որպես կառուցողական, Հայաստանին` հակառակը. Արտակ Զաքարյան

Ներկայիս իշխանությունների գործողությունները վկայում են, որ շարունակում են այն քաղաքականությունը, ինչը ժամանակին դրվել է ճիշտ ուղու վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, ով ևս մասնակցում էր «Վերնատուն» շարժման համաժողովին:

«Ոչ ոք չի կարող ասել, որ մենք ժամանակին մատների արանքով ենք նայել կարևոր խնդիրներին»,- նշեց Դավթյանը`հավելելով. «Մենք անպատասխանատու, անզգույշ հայտարարություններ ենք տեսնում: Մենք քաղաքական մի գործընթաց ենք տեսնում, որը աստիճանաբար նաև միջազգային հանրության մոտ որոշակի թերահավատություն է ձևավորում Հայաստանի վարած քաղաքականության հանդեպ»:

Արտակ Զաքարյան կարծիքով` Արցախի շուրջ բանակցային գործընթացը փակուղային է, միաժամանակ` Ադրբեջանը ապակառուցողական դիրքից կառուցողականի է գնում, իսկ Հայաստանը՝ կառուցողականից ապակառուցողականի. «Միջազգային հանրությունն Ադրբեջանի գործողություներն արդեն ընկալում է որպես կառուցողական դաշտում արվող գործողություններ, իսկ Հայաստանից հնչող առաջարկներն արդեն աստիճանաբար մերժվում են»:

Զաքարյանը հավելեց, որ իշխանություններն այս գործելաոճով ավելացվում են Ադրբեջանի քաղաքական ռեսուրսները:

  • Կիսվել: